Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակի 71 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 438-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ: «Հիմա մենք մեկ օրում գրանցել ենք 71 նոր դեպք: Ապաքինվել է 17 մարդ: Ընդհանուր առմամբ՝ կա 438 դեպք», - մեջբերում է կառավարության ղեկավարին «Интерфакс»-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը