Բարձրագույն դատական խորհուրդը մասնակի բավարարեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի պահանջը:
ԲԴԽ-ն իր 14.02.219 թ ԲԴԽ8-Ո-Կ-04 որոշումը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, վերացրեց: Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում:
Ինչ վերաներում է Արայիկ Մելքումյանի պահանջին՝ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասով, դա ԲԴԽ-ն մերժեց: Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի հաշվարկի սկիզբը համարվեց ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռք բերելու պահը:
Նրան կվճարվի մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը