22 01 2020

Համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները. ՄԻՊ

Համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է, որ դատական պրակտիկայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ողջամիտ ժամկետում գործի քննության հետ։«Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուկների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակն անհանդուրժելի է: Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում»,- գրել է Թաթոյանը:ՄԻՊ-ը նշել է, որ այդ հարցերի հետ կապված դիմել է նաև Սահմանադրական դատարան:

Ամբողջ զեկույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ