23 12 2019

Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են գրեթե հավասար թվով բացասական և դրական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են գրեթե հավասար թվով բացասական և դրական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի դեկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 117 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 89-ը՝ չեզոք։

Այս տասնօրյակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են գրեթե հավասար թվով բացասական և դրական հոդվածներ. մի փոքր առավել են բացասականները։

Նարեկ Սամսոնյանը 101 փաստ է ներկայացրել իշխանությունների մասին, այդ փաստերից մեկում ասված է, որ ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ 2008 թ. մարտի 1-ին Զինված ուժերի զինծառայողները նույնպես մասնակցություն են ունեցել ու հատուկ ցուցակներով նաև վճարվել են։ Ի հակառակ ՀՔԾ պետի, Փաշինյանի կառավարության անդամ Դավիթ Տոնոյանը և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը այդ պնդումը հերքել են։

Հրապարակումներից մեկի համաձայն, 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանում է հայտնվել օգոստոսին։ Ըստ որոշ աղբյուրների, զինծառայողը լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ, հերքելով այդ լուրերը, կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է:

Կառավարությունը դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում որոշում է կայացրել չերկարացնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը։ Որոշման նախագիծը ներկայացրել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն` Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կատարած աշխատանքին: Այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ