12 12 2019

Ես ո՞ր մարմնին գնամ դիմեմ, երբ ինձ գաղտնալսեն ու հետո շանտաժ անեն. ազգագրագետ



Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադառնալով գաղտնալսման օրենքի մասին նոր նախագծին, հարց բարձրացրեց. «Բոլոր տեղերում հեռախոս լսելու, գաղտնի հետևելու մասին գրված լինելուց հետո նշված է, որ կա պատասխանատու մարդ, որն իրավունք չունի խախտում անել: Հիմա հարց եմ տալիս՝ իրավունք չունի, բայց այնտեղ ոչ մի պատժաձև չի նախատեսված, եթե նա իրավունք չունի խախտում անել, ինչն է հետևելու դրան, եթե արեց: Եթե նա ինձ գաղտնալսել է, հետո եկել ասում է՝ գիտես ինչ, քուր ջան, արի ինձ 100 հազար դոլար տուր, իմ էս գաղտնալսածը չդարձնեմ պետության սեփականությունը, դարձնեմ քո սեփականությունը ու ամբողջ կյանքս ես ապրում եմ շանտաժով, ես ո՞ր մարմնին գնամ դիմեմ: Նա անում է իր գործը, իրավուքն չունի, բայց խախատում է, նրան շատ-շատ գործից հանեն»::

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ