28 10 2019

Ի՞նչ է փոխանցում Աննա Հակոբյանը վարչապետին, դեղերը՞



Հոկտեմբերի 26-ին Վանաձոր այցելած վարչապետը «Վանաձոր Արմենիա» առողջարանի գործունեությանն էր ծանոթանում և ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրում էր այն։ Տեսանյութում կար մի «թաքուն» դրվագ, որը աչքներիցս չվրիպեց։

Ուղիղ եթերում կատարվում է հետևյալը․ վարչապետի տիկինը պայուսակից հանում է ինչ-որ բան ու համոզվելով, որ իրեն ոչ ոք չի նայում, լարված ու թաքուն տեղադրում է ամուսնու գրպանը։ Վարչապետը ցույց չի տալիս, որ ինչոր բան է դրվում գրպանը․ ենթադրում ենք՝ գիտի, թե ինչ է։

Արդեն երկար ժամանակ է, ինչ հանրության մոտ կասկածները շատ են, որ վարչապետն ինչ-որ դեղեր է ընդունում։ Եվ, ըստ այդ նույն խոսակցությունների, հենց Աննա Հակոբյանն է հետևում, որ դեղերը ժամանակին ամուսինն ընդունի։ Ասում են, որ հատկապես 2018թ․ սեպտեմբերի 11-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ելույթից հետո տիկին Հակոբյանն անչափ ուշադիր է ամուսնու՝ դեղերի ընդունմանը և այլն։ Իսկ դեղերը, ինչպես հայտնի է, ոչ միայն պետք է պարզապես կամ պարտադիր ընդունել, այլ ընդունել ժամանակին։ Հիշու՞մ եք՝ շատ էր քննարկվում, որ դա է Աննա Հակոբյանի՝ ամուսնուն հաճախ ուղեկցելու պատճառը, անգամ՝ արարողակարգով իր ներկայությունը բացառող միջոցառումներին, օրինակ՝ ՌԴ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որտեղ մի շարք երկրների ղեկավարների տիկնանցից միայն ինքն էր ներկա։ Ինչու՞, հարց էր առաջացել։

Բնականաբար, դժվար կլինի թիկնազորին կամ օգնականին ասել, որ հետևեն դեղերի ժամանակին ընդունմանը, ուստի տիկին Աննան դա անում է անձամբ։

Ուրախ կլինենք տեղեկանալ, որ օդում կախված այս ենթադրություններն իրականության հետ կապ չունեն։

Ամեն դեպքում, պատրաստ ենք տպագրել Աննա Հակոբյանի արձագանքը, թե ի լուր աշխարհի ինչ «թաքցրեց» ամուսնու գրպանում, իսկ դեղերի ընդունման առումով սպառիչ պարզաբանում տալու անհրաժեշտությունը, կարծում ենք, վաղուց հասունացել է։ Ի վերջո, ՀՀ վարչապետը պերմանենտ դեղեր ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ դեղեր են դրանք, արդյո՞ք վարչապետի հավասարակշռությունը կամ այլ վիճակը կախված է դեղամիջոցներ ընդունել-չընդունելուց, որքանո՞վ դա կարող է վտանգավոր լինել պետության համար։ Հուսով ենք՝ այս և այլ հարցերը շուտով կպարզաբանվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ