18 10 2019

Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Սիրելի՛ ուղևորներ,

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 24:00-ին։

Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսի համաձայն՝ «արագ, անվտանգ և անխափան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ