20 09 2019

Նախագահի պարգևները՝ ՊԵԿ նախագահին, զինդատախազին, բազմազավակներին և այլոց

Նախագահի պարգևները՝ ՊԵԿ նախագահին, զինդատախազին, բազմազավակներին և այլոց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է շնորհվել հետևյալ անձանց պարգևատրելու մասին․

  1. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան:
  2. Գրիգորի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
  3. Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատ-րոնի դերասան Բաբկեն Սամվելի Չոբանյանին Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝ Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։
  4. Անկախության տոնի առթիվ, գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ալեքսանդր Էդվարդի Թոփչյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
  5. Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, 15 զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրվել են Անժելա և Մարտիկ Մելքոնյանները: Ծնողական փառքի մեդալով պարգևատրվել են նաև ութ զավակ ունեցող Մարինե Սարգսյանն ու Մուշեղ Խաչատրյանը, ինչպես նաև 12 զավակ ունեցող Շուշանիկ Ռստակյանը:
  6. ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Պետիկի Հարությունյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
  7. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մանուկի Մելքոնյանին շնորհվել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
  8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանին և նույն նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական Արտեմ Ազնաուրի Ազնավուրյանին շնորհվել է Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։
  9. Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Զոհրաբի Թադևոսյանը, ալտահար, Ալեքսանդր Սուրենի Կոսեմյանը, Մովսես Խորենացու մեդալով՝ 2-րդ ջութակահար Սյուզի Սամվելի Երիցյանը, Երախտագիտության մեդալով՝ քառյակի տնօրեն Սամվել Անուշավանի Մեսրոպյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ