Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝Սեպտեմբերի 11-12-ը, 15-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.50C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.20C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.30C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը