«Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չտրվեն ճնշումներին և գործեն օրենքների շրջանակներում»,- ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա նշեց, որ ակնհայտ է, որ ՍԴ-ի դատավորները ենթարկվում են ճնշումների, բայց նաև հույս ունի, որ կիրականացվի արդարադատություն՝ հաշվի չառնելով այդ ամենը։
«Երկրի առաջին դեմքից մինչև տարբեր տեղերից արտահոսքերով, մեկ դատավորի կողմից արված հայտարարությունները, որով ինքն ինքնահռչակվեց, դրան հետևեց երկրի ղեկավարի հարցազրույցը, հետո եղան տարատեսակ հրապարակումներ չարաշահումների վերաբերյալ, այս ամենը եղավ նրանից հետո, երբ ՍԴ–ն վարույթ ընդունեց մեր բողոքը, այդ ամենը իհարկե ճնշում է մյուսների վրա»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը