Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ը շրջանների զգալի մասում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝Սեպտեմբերի 2-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը