16 08 2019

Խոտածածկ տարածքներում 44 հրդեհ է գրանցվել

Խոտածածկ տարածքներում 44 հրդեհ է գրանցվել

Օգոստոսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1000 քմ, 400 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 5000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 400 քմ, 

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 1000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1.2 հա, Օշական գյուղում՝ 2000 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 5000 քմ, Արագած-Արտեն ավտոճանապարհին՝ 1.5 հա,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 4000 քմ, Այնթապ գյուղում՝ 300 քմ, Մասիս-Այնթափ ավտոճանապարհին՝ 300 քմ,

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ 2 հա,

Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում՝ 8000 քմ բուսածածկույթ, Քարաշամբ գյուղում՝ 1.5 հա, Ջրվեժ գյուղում՝ 800 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 300 քմ, Ագարակ քաղաքում՝ 200 քմ, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1.5 հա, 0.5 հա, Այգաբաց գյուղում՝ 4000 քմ,  Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին՝ 2 հա,

Տավուշի մարզի Արճիս գյուղում՝ 2 հա, Գանձաքար գյուղում՝ 3 հա,

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ