«Այնքան հաստ էր արագիլների ճենճի շերտը, որ պատյանի պես պատել է թռչունի փետրավորումը, ի վիճակի չէին թռչելու: Մասնագիտական թիմով զննեցինք, ամբողջությամբ յուղանյութով պատված էր, դա մեկ ամիս առաջ է եղել, ընկղմվել էր յուղանյութի մեջ, հետո իրենց վրա հավաքել էին փոշի, ցեխ: Զննեցինք, գարշահոտ զգացինք, հասկացանք, որ դա ոչ թե արդյունաբերական յուղանյութ է, այլ՝ պարենային»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը:
Նա նշեց, որ արագիլների աղտոտվածության դեպքին պետք է առավել լուրջ նայել և գործը քննել քրեական հարթության մեջ. «Մենք կապ հաստատեցինք մեր արտասահմանյան գործընկերների հետ, որ զբաղվում են նման խնդիրներով, և ստացանք մեծ ուղեցույց, որտեղ հստակ նկարագրվում էր, թե ինչպես պետք է մաքրել արագիլներին: Նրանք պնդում էին, որ վտանգավոր է: Նախ պետք է հասկանալ, թե ինչ նյութով է կարելի մաքրել: Մենք տարբեր լուծույթներ ենք փորձարկել՝ գտնելու համար արագիլների համար ամենաանվտանգը: Մոտ 60ր պետք է տևի այդ լողացնելու պրոցեսը և շատ զգույշ՝ առանց քերծելու, առանց վնասելու արագիլներին: Պետք է հետևել ջրի ջերմաստիճանին, պետք է նախապես կերակրել թռչուններին, որից հետո միայն լողացնել»,- ասաց Լյուբա Բալյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը