30 07 2019

Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ