27 07 2019

Վարդավառին տեղումներ չեն սպասվում

Վարդավառին տեղումներ չեն սպասվում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`          40.70C (1966 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`             14.60C (1984 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`         26.70C

Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ