Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին, 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 25-ին, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 29-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը