Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում հուլիսի 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը