20 07 2019

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում hուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հարավային` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում hուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`          40.40C (1980 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`             13.00C (1969 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`         26.90C

Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ