27 06 2019

Պետք է դուրս գանք և քաղաքացիներին հարցնենք. Նիկոլ Փաշինյան

Պետք է դուրս գանք և քաղաքացիներին հարցնենք. Նիկոլ Փաշինյան

«Առաջիկայում պետք է անել հետևյալը՝ դուրս գալ քաղաքացիների մեջ և համոզվել, թե արդյոք այս որոշումների իմաստը նրանց համար պարզ է, ինչ հարցեր ունեն նրանք այս որոշումների և դրանք ի կատար ածելու հետ կապված»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 0-18 տարեկանների անվճար բուժօգնություն ստանալու վերաբերյալ նախագծին և առողջապահության ոլորտում մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ նախագծերին:

«Պետք է հավաքել հարցերը և դրանք ձևակերպել լրատվության միջոցներով և լուսաբանել հնարավորինս լայն, որպեսզի քաղաքացիների համար որևէ մութ անկյուն չմնա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ քաղաքացիները պետք է իմանան այս հնարավորության մասին:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց առողջապահության ոլորտում փոփոխությունների մի շարք նախագծեր՝ 0-18 տարեկանների անվճար բուժում, շտապօգնության բարելավում, աշխատավարձերի բարձրացում և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ