17 06 2019

Եգիպտոսի նախկին նախագահը դատական նիստի ընթացքում մահացել է

Եգիպտոսի նախկին նախագահը դատական նիստի ընթացքում մահացել է

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել է դատարանի դահլիճում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով «Ալ-Ահրամ» պորտալին։

Հաղորվում է, որ 67-ամյա Մուրսինի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստից հետո, նա կորցրել է գիտակցությունն ու վախճանվել։

Նախկին նախագահին և«Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս գործիչներին մեղադրում էին բանտից փախչելու, ինչպես նաև 2011թ՝ «արաբական գարնան» ժամանակ, ոստիկանների սպանություններ և անկարգություններ հրահրելու մեջ: Մուհամմեդ Մուրսին մահապատժի էր դատապարտվել, սակայն ավելի ուշ Կասսացիոն դատարանը չեղարկել էր վճիռը:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ