ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ «Այլընտրանք» ՀԿ-ն ակցիա է իրականացնում՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի և օրինական իշխանությունների:
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց, որ ներազգային բաժանումներ չլինեն արցախցիների և հայաստանցիների միջև. «Քաղաքական գործիչները քաղաքական դեմքերը այսօր կան, վաղը չկան, հերթականությամբ փոխվում են: Բայց կա մեկ ազգ, որի պահպանության համար այստեղ ենք և պահանջում ենք, բաժանարար գործողություններ տարածողներին հորդորում ենք վերջացնեն նման գործողությունները»,- ասաց Մանթաշյանը:
Նա նշեց, որ ակցիան սատարում է արցախցիների, քանի որ մեսիջներ եմ հասնում Արցախ, թե արցախցին այլև տեղ չունի Հայաստանում. «Մենք ուղարկում ենք հակառակ մեսիջը, որ Հայաստանի մեծամասնությունը արցախցուն վերաբերվում է՝ ինչպես իր մի միասնիկի: Այս պահին մենք ունենք դե ֆակտո երկու պետություն, բայց դա չի նշանակում, որ մենք ունենք երկու ազգ, մենք ունենք մեկ հայ ազգ»:
Մանթաշյանը Yerevan.today-ին հայտնեց, որ ակցիաները կլինեն շարունակական այնքան ժամանակ, քանի դեռ կան ապազգային և բաժանարար քաղաքականություն վարողներ, որոնք պատարաստ են «Արցախի հանրապետության նախագահի գլուխը ջարդել»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը