26  05  2015

Քաղծառայության բնագավառում դեռ բազմաթիվ խնդիրներ կան. Մանվել Բադալյան



Մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ քաղաքացիական ծառայության արդյունավետությանն ուղղված համաժողով: Արևելյան գործընկերության 5 երկրի ներկայացուցիչներ մասնակցում էին համաժողովին: Նրանք միաձայն պնդում են, որ այս ոլորտը բոլոր երկրներում հիմնականում նույն խնդիրներն ունի, բայց նպատակը մեկն է` հանրությանը մատուցել որակյալ ծառայություն: ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն էլ անկեղծորեն խոստովանում է, որ մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան այս բնագավառում, բայց նա հույս ունի, որ փորձի փոխանակություն կտա իր արդյունքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ