16 04 2019

Խոշտանգումների, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել է անցյալում. Զեյնալյան



«Մեր երկրում իշխանություններն այլևս ձևավորվում են ժողովրդի կամքով, և այսուհետ ոստիկանությունը, ոստիկանը չպետք է ընկալվի և չի ընկալվելու որպես պետաիշխանական կարգադրիչ լիազորություն, հարկադրանքի միջոց բանեցնող մարդ այլ պետք է ընկալվի որպես ժողովրդի իրավապաշտպան»,— Ոստիկանության 101-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Ըստ Արդարդատության նախարարի՝ երբ կա հասարակական համերաշխություն, ոստիկանի բեռը պետք է շատ թեթև լինի, որովհետև յուրաքանչուր քաղաքացի դառնում է պետականության կրողը. «Վստահորեն կարող ենք պնդել, որ Հայաստանում խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում: Եվ ես շատ ուրախ եմ, որ այսօր այս մասնագիտական տոնի առիթով ոչ միայն շնորհավորում ենք ոստիկանններին, այլ շնորհավորում ենք մեկս մյուսին»,— ասաց Զեյնալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ