12  02  2019

Կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան



Կառավարության ծրագիրը կամեցողություններով ու ցանկություններով լի է, ավելին՝ գեղեցիկ է գրված։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է, որ ժողովուրդն ունենա դուխ եւ կամք, իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա աղբյուրն ու ժամկետը, որը բացակայում է կառավարության ծրագրում:

Անդրադառնալով ներդրումների խնդրին, Ծառուկյանն ասաց, որ անհրաժեշտ է գումարներ դնել տնտեսության մեջ, առանց գումարների տնտեսական աճ, զարգացում չի կարող լինել.

«Ներդրումը անում է անհատ մարդը՝ իր բիզնեսը զարգացնելու համար: Որ գրված է, որ ներդրումներով պետք է 15-20 տոկոս աճ լինի, հենց այնպես ներդրում չի կարող լինել: Մենք չենք գնալու մարդկանց խնդրենք, որ ներդրում անեն: Ներդրման համար պետք է օրենքներ փոխվեն, պայմաններ ստեղծվեն, ամբողջ աշխարհում հրապարակվի, որ ՀՀ նոր կառավարությունը ներկայացնում է այսպիսի ծրագրեր, այսպիսի հնարավորություններ, արտոնություններ, նպաստավոր պայմաններ ներդրողների համար: Ներդրողները պետք է նայեն համեմատեն, թե աշխարհի ուրիշ երկրներում ինչ պայմաններ են, մեր պայմանները պետք է ավելի լավը լինեն, շահույթն ավելի մեծ լինի, որ ցանկություն ունենան գալու: Կառավարությունն էլ պետք է որոշի, թե ներդրողներից ով է ավելի կայացած»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ