09 02 2019

Մարտի 1-ի բացահայտումը կլինի քաղաքական ենթատեքստում․ «Ժողովուրդ»

Մարտի 1-ի բացահայտումը կլինի քաղաքական ենթատեքստում․ «Ժողովուրդ»

2008 թվականի մարտի 1-ի գործի բա­ցահայտման քննությանր շարունա­կում է լայն թափով ծավալվել: Գոր­ծընթացը բավականին հետաքրքիր փուլ է թևակոխել, քանի որ Հայաս­տանի երեք նախագահներին տարբեր կարգավիճակներով հրավիրել են հարցաքննության:

Ինչպես հայտնի է, նախորդ իշխանու­թյունների օրոք, մասնավորապես' Սերժ Սարգսյանի իշխանությունների տարի­ներին, քննությունը տարվում էր այն ուղ­ղությամբ, որ մեղադրվող կողմը և մե­ղադրյալի կարգավիճակում հայտնված անձինք ընդդիմությունն ու ընդդիմու­թյան ներկայացուցիչներն էին: Ասել է թե' 10 տարի քննությունը տարվում էր այդ ուղղությամբ, սակայն երբ 2018 թվականին թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, և Նիկոլ Փաշինյանը ստանձևեց ՀՀ կառավարության ղեկը, քննությունը մինչ այս պահը տարվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Միքա­յել Հարությունյանի և այլոց առաջադր­ված մեղադրանքի շրջանակներում:

Այս գործելաոճը, բնականաբար, առա­ջացրեց լուրջ դժգոհություն, և քննա­դատություններից հետո քննության հու­նը, կարծես թե, փոխվել է, և այս օրերին հարցաքննության են հրավիրվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուշագրավն այն է, որ իրավական կարգավիճակի առումով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյաևը հարցաքննվել են վկայի կարգավիճակով, մինչդեռ Տեր- Պետրոսյանը եղել է ընդամենը հանրահավաքների կազմակերպիչ, որոնք ինչ-որ փուլից հետո վերաճեցին ինքնաբուխ գործողությունների, իսկ Սերժ Սարգսյանը կոնկրետ դերակատարություն է ու­նեցել այս ողջ գործողություններում: Ի վերջո, ակնհայտ է, որ արյունալի բա­խումները, զոհերը, որոնք ունեցանք, արվում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության:

Սակայն այս պատկերին զուգահեռ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ռո­բերտ Քոչարյանի շուրջ: Վերջերս տե­ղեկություններ տարածվեցին, անգամ համացանցում հրապարակվեց փաս­տահավաք խմբի տեսանյութը, որտեղ Անդրանիկ Քոչարյանը հարցախեղդ է անում ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:           Մասնավորապես, Երբ նա հարցնում է Միքայել Հարու­թյունյանին, թե մարտի 1-ին բանակը Երևանում եղել է արդյոք, Հարությունյանը պատասխանում է, որ դա Գերա­գույն գլխավոր հրամանատարի գործառույթն է, և դրա մասին իրեն չպետք է հարցնեն: Սակայն ուշագրավն այն է, որ այս դրվագը տարբեր շրջանակների կողմից ներկայացվում է այնպես, թե իբր Միքայել Հարությունյանը 0038 հրա­մանի (որով բանակը ներգրավվել է քա­ղաքական գործընթացների մեջ, մտել է քաղաք) պատասխանատվությունը գցում է Ռոբերտ Քոչարյանի վրա: Սակայն պատկերը միանգամայն այլ է, և Միքա­յել Հարությունյանի կողմնակիցները պնդում են, որ պետք է ուշադիր լսել հասկանալու համար, որ Անդրանիկ Քոչարյանը կոնկրետ Միքայել Հարություն­յանին հարցնում է «Արտակարգ դրու­թյուն հայտարարելու մասին»: Հիշեց­նենք, որ «Արտակարգ դրություն հայ­տարարելու մասին» հրամանագիրը նա­և Ազգային ժողովն է վավերացրել, և մինչ օրս այդ իրավական ակտը ՀՀ Սահ­մանադրական դատարանը հակասահ­մանադրական չի ճանաչել: Այսինքն' որևէ մեկը չի կարող ասել, որ «Արտա­կարգ դրություն հայտարարելու մասին» փաստաթուղթը անօրինական է:

Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել մարտի 1-ի գործով ևս մեկ կարևոր դր­վագ մինչ իշխանափոխությունը նախ­կին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում էր, որ մարտի 1-ի զոհերի բացահատումը րոպեների հարց է. Եթե լինի քաղաքական կամք, սա­կայն մի քանի օր առաջ եթերում իրա­վաբանորեն խոստովանեց, որ զոհերի գործերի բացահայտման հարցը շատ բարդ է և գրեթե անհնարին: Ինչո՞ւ, քա­նի որ այս տարիների ընթացքում փաս­տերը այլ կերպ են ներկայացվել, շատ փաստեր անհետացել են և դատելով իրավիճակից՝ տարվող քննությանը զո­հերի գործերի բացահայտմանը չի հանգեցնելու, ու կարելի է ասել, որ մարտի 1-ի գործի բացահատումը լինելու է քա­ղաքական ենթատեքստով: Եվ այդ քն­նությունը պետք է իրականացվի օբյեկ­տիվ, որպեսզի հետագայում Հայաստա­նի Հանրապետությունը Մարդու Իրա­վունքների Եվրոպական դատարանում պարտություն չունենա: Հուսանք' այս իմաստով խոհեմ կգտնվի նախաքննական մարմինը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ