29 01 2019

2017-ին մենք խնայված միջոցները հատկացրել էինք երկրաշարժից տուժածներին. Արթուր Խաչատրյան

2017-ին մենք խնայված միջոցները հատկացրել էինք երկրաշարժից տուժածներին. Արթուր Խաչատրյան

Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2017 թվականի դեկտեմբերին, մարզպետարանի ԽՆԱՅՎԱԾ միջոցների հաշվին, մենք Շիրակի գյուղական 7 համայնքի 8 ընտանիքի գումար հատկացրեցինք, որ տուն գնեն (երկրաշարժի հետևանքով տուն կործցրած գյուղական համայնքերի բնակիչների մասին մեր իրար հաջորդող կառավարությունները հակված են չհիշել):

Կարող էինք մազպետարանի կարիքների համար ծախսել (օրինակ՝ մարզպետարանի համար նոր մեքենաներ գնել) կամ «թոթոլ» պարգևավճարներ տալ... չարեցինք: Պետք է խոստովանեմ, որ ինքնապարգևատրման տարբերակը մտքովս չէր էլ անցել: Աններելի բացթողում էր, հետամնաց մարդ էլի, հո զոռո՞վ չի....»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ