14 12 2018

Ոչ մի կոռումպացված դատավոր չի կարող իրեն թույլ տալ հակադրվել տվյալ պահի իշխանություններին. Հայկ Ալումյան

Ոչ մի կոռումպացված դատավոր չի կարող իրեն թույլ տալ հակադրվել տվյալ պահի իշխանություններին. Հայկ Ալումյան

Փաստաբան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ վերջին ժամանակահատվածում, հայտնի գործերի հետ կապված, քննարկվում են տարբեր դատավորների մասնագիտական ու մարդկային որակները և բևեռացված կարծիքներ են բախվում (ինչը, սկզբունքորեն, նորմալ երևույթ է), իմ կողմից ներկայացնեմ հետևյալ դիտարկումը.

1. Ոչ մի կոռումպացված դատավոր չի կարող իրեն թույլ տալ հակադրվել ՏՎՅԱԼ ՊԱՀԻ (ոչ թե միայն այսօրվա, այլ առհասարակ որևէ ԳՈՐԾՈՂ) իշխանությունների ցանկություններին և քմահաճույքներին, քանի որ կոռուպցիոն ոլորտում իր «քաջագործությունների» վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է հատուկ ծառայությունների, հետևաբար՝ տվյալ իշխանության տրամադրության տակ և ցանկացած պահի կարող է ընթացք ստանալ,

2. Իշխանությունների ճնշումների նկատմամբ առավել խոցելի են և «լսող» հենց այն դատավորները, ում կոռումպացված լինելու վերաբերյալ հարուստ նյութեր կան հատուկ ծառայությունների մոտ և իշխանությունները ցանկացած պահի կարող են դրանց ընթացք տալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ