03 12 2018

Նիգերիայի նախագահը հերքել է իր մահվան և նմանակի մասին լուրը

Նիգերիայի նախագահը հերքել է իր մահվան և նմանակի մասին լուրը

Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բուհարին հերքել է այն լուրերը, որ ինքը մահացել է, և որ իրեն փոխարինել է Սուդանից կրկնակը։ Այս մասին հայտնում է Meduza-ն։

«Հավաստիացնում եմ ձեզ, որ սա է իրականը: Ես շուտով կտոնեմ իմ 76-ամյակը և նախկինի նման ուժեղ կլինեմ»,- հայտարարել է Բուհարին կիրակի Լեհաստանում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով նմանակին առնչվող հարցին:

Նա նշել է, որ այն ժամանակահատվածում, երբ առողջական խնդիրներ ուներ, շատերը իր մահվան հետ կապված հույսեր ունեին: «Մարդկանցից ոմանք անգամ կապ էին հաստատել փոխնախագահի հետ՝ իրենց թեկնածությունն առաջարկելու համար, քանի որ ինձ մահացած էին համարում»,- ասել է Բուհարին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ