13 10 2018

Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 100 անգամ

Հակառակորդը հրադադարը  խախտել է ավելի քան 100 անգամ

Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ