Վրաստանի արևելքում՝ Կախեթիի տարածքում, շաբաթ երեկոյան 3․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում տալով սեյսմոլոգիական մոնիթորինգի ազգային կենտրոնին։
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Մոսկվայի ժամանակով ժամը 18։48-ին Ադրբեջանի սահմանի մոտակայքում գտնվող Զեմո Խալացանի գյուղից 6 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժի հիպոկենտրենը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։
Շաբաթ օրն ավելի վաղ Վրաստանում՝ Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա, ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ։
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը