04 10 2018

Ուղղաթիռի կործանումից զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը

Ուղղաթիռի կործանումից զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը

Ռուսաստանի Դաշնության Կոստրոմայի շրջանում AS 350 B3 ուղղաթիռ է կործանվել, որը պատկանում եր «Խելիպորտ Մոսկվա» համալիրին:

Ուղղաթիռում, ըստ Интерфакс-ի աղբյուրի, եղել է 4 մարդ, որոնցից մեկը` ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Ալբերտի Կարապետյանը: Բոլորը զոհվել են:

Նշվում է, որ վթարի պատճառ են դարձել եղանակային պայմանները:

Կարապետյանը Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի տեղակալ էր նշանակվել 2016 թվականին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ