04 09 2018

Տարոն Մարգարյանն այգի էր խոստացել, «Գազպրոմ»-ն ուսհաստատություններ է կառուցում

Տարոն Մարգարյանն այգի էր խոստացել, «Գազպրոմ»-ն ուսհաստատություններ է կառուցում

Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուները բողոքի նամակ են հրապարակել՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի»։

Ընկերությունը ուսումնամարզական համալիր, դպրոց և մանկապարտեզ է կառուցում նախկին քաղաքապետի՝ բնակիչներին խոստացված այգու տեղում։ Նամակում ահազանգ կա, որ միակ մխիթարությունը կրթական այդ հաստատություններում թաղամասի երեխաների անվճար ուսուցման հեռանկարն էր։

Այդուհանդերձ, թաղամասի բնակիչների զանգերին ի պատասխան ընկերությունից տեղեկացրել են, որ  դպրոցի տարեկան վարձը կազմելու է մոտ 1 մլն դրամ (մանկապարտեզը՝ մի քիչ պակաս):

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում նշված է, որ կառուցապատումը «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում է և ունենալու է բացառապես սոցիալական ուղղվածություն։

Համալիրի շինարարական փոշու մեջ 3 տարի ապրող բնակիչները բաց նամակով «Գազպրոմ Արմենիայի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերից պահանջում են՝ քանի դեռ ընկերությունը պաշտոնապես չի հրապարակել ուսումնական հաստատությունների վճարովի լինելու փաստը, թաղամասի երեխաներին հնարավորություն տալ անվճար հաճախել ուսումնական հաստատություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ