Մոսկվայում մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացրել ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Այս մասին հայտնում է «РУСАРМИНФО»-ն: Մոտ 30 տղամարդ հավաքվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան դիմաց, նրանցից մեկի ձեռքում եղել են ծալված պաստառներ, որոնք այդպես էլ չեն բացվել։
Լրագրողների հարցերին նրանք հրաժարվել են պատասխանել, նրանցից մեկը միայն հայտնել է, որ աջակցում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու իրենց բողոքը հայտնում նրան առաջադրված մեղադրանքների դեմ։
Դեսպանատան աշխատակիցները հետաքրքրվել են, թե արդյոք ներկաները ցանկանում են բանավոր կամ գրավոր կերպով որևէ դիմում կամ բողոք ներկայացնել, սակայն ստացել են բացասական պատասխան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը