27  06  2018

Ցուկերբերգը կարող է կորցնել Facebook-ի ղեկավարի պաշտոնը

Ցուկերբերգը կարող է կորցնել Facebook-ի ղեկավարի պաշտոնը

Ամերիկյան Facebook ընկերության խոշոր ներդրողները, որոնց ընդհանուր առմամբ պատկանում է 3 մլրդ դոլարի արժեթուղթ, մտադիր են պաշտոնից հեռացնել ընկերության համահիմնադիր և գործող նախագահ Մարկ Ցուկերբերգին: Business Insider-ի փոխանցմամբ՝ ներդրողների նպատակն է միլիարդատիրոջը զրկել ընկերությունում ունեցած իշխանությունից:

Ներդրողները պնդում են, որ իրենց ներկայիս ֆինանսական վիճակը 2012թ. ի վեր վատագույնն է: Բացի այդ, նրանց հիասթափեցրել են սոցկայքի շուրջ ծագած սկանդալները, մասնավորապես՝ տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներն առանց նրանց իմացության երրորդ կողմին փոխանցելու, ինչպես նաև 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ելքի վրա ազդելու վերաբերյալ շոկային բացահայտումները:

Դժգոհ ներդրողներն այս ամենը կապում են Ցուկերբերգի վատ կառավարման հետ: Նրանք համոզված են, որ ընկերության առաջ ծառացած բոլոր խնդիրներին համարժեք արձագանք չի տրվել, քանի որ կորպորատիվ կառուցվածքը Ցուկերբերգին անձեռնմխելի է դարձրել ընկերության գործադիր տնօրենի ու կառավարման խորհրդի նախագահի պաշտոններում: Այժմ ներդրողները ցանկանանում են գործադիր տնօրենի պաշտոնում տեսնել մեկ այլ՝ անկախ մարդու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ