13 04 2018

Տավուշում ականի պայթյունից երեք մարդ է վիրավորվել

Տավուշում ականի պայթյունից երեք մարդ է վիրավորվել

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի վարչական տարածքում գտնվող ՊՆ հենակետերից մեկին հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորվել է Այգեձոր համայնքի երեք բնակիչ:

Պայթյունի արդյունքում ամպուտացվել է բնակիչներից մեկի ձախ ոտնաթաթը, մյուսի` աջ նախաբազուկը, ևս մեկի կրունկն է վնասվել:

Տուժածներին տեղափոխել են Բերդի հոսպիտալ: 

Հիշեցնենք, որ մարտի 29-ին ական էր պայթել Արցախում՝ դառնալով 3 ականազերծողի մահվան և երկուսի վիրավորվելու պատճառ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ