30 12 2017

Աղվան Վարդանյանը, Կիմ Բալայանը, Նավասարդ Կճոյանը և այլ գործիչներ մեդալ ու կոչում են ստացել

Աղվան Վարդանյանը, Կիմ Բալայանը, Նավասարդ Կճոյանը և այլ գործիչներ մեդալ ու կոչում են ստացել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մեդալներ ու կոչումներ շնորհելու մասին:

Իրավունքի զարգացման և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Կիմ Գաբրիելի Բալայանին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով: Նույն մեդալից բաժին է հասել նաև Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին նախագահը շնորհել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Մովսես Խորենացի մեդալ են ստացել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Կառլենի Բունիաթյանը և «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ