10 11 2017

Հայկական զինուժի կորուստները 2017-ի հոկտեմբերին

Հայկական զինուժի կորուստները 2017-ի հոկտեմբերին

2017-ի հոկտեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Այս մասին հայտնում է Razm.info-ն:

Մարտական կորուստներ

• Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը:

• Հոկտեմբերի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը: Զինծառայողը հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետևանքով:

• Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Պարզվել է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ճակատի շրջանին արձակված կրակոցից:

• Հոկտեմբերի 23-ին, Վայոց Զորի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սամվելի Խանամիրյանը:

• Հոկտեմբերի 28-ին, Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը:

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 52 զինծառայողի մահվան մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ