11  10  2017

Երևանի ավագանու արտահերթ նիստը. ՈւՂԻՂ



Երևանի ավագանին արտահերթ նիստ է անում: Նախատեսված է «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչման արժանացնել ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ  Փելեշյանին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին: Ավագանին բնակարաններ կտրամադրի Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին: 62.7 քմ մակերեսով բնակարանը գտնվում է Սիսակյան փողոցի հ.16 շենքում: մաթևոսյանը կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու և դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ` փոքր բնակարանում:

Նույն շենքում բնակարան կստանա նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: Դերասանը բնակվում է վարձակալական հիմունքներով:

Բնակարանային պայմանների կարիքավոր է համարվում նաև Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը: Նա ևս բնակարան կստանա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ