Նիկոլ Փաշինյանի որոշումներով արդարադատության ոլորտում նոր պաշտոնազրկումներ են տեղի ունեցել։
Որոշումներից մեկով, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանը նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Պաշտոնից ազատվել է Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել նախարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը