29 11 2024

Եղիշե Կիրակոսյանը գործուղղվում է Հաագա

Եղիշե Կիրակոսյանը գործուղղվում է Հաագա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մեկ շաբաթով կգործուղվի Հաագա:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

  1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2024 թվականի դեկտեմբերի 1-7-ը ներառյալ, իսկ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին 2024 թվականի դեկտեմբերի 4-7-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ «World Forum» համաժողովների կենտրոնում կայանալիք՝ Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղվողների՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման ծախսերի հատուցումը:
  3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ