23 11 2024

Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել

Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել

Պաշտպանության նախարարությունը ֆիլմ է հրապարակել, որի տակ զոհված զիծառայողի մայրը մեկնաբանություն է գրել․

«Ես վերջերս Պաշտպանության նախարարությունում ծառայող և իրենց կողմից կյանքից զրկված Նարեկ Գրիգորյանի մայրն եմ։ Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում։ Թուրքից վերան եք, թուրքին եք ասում, բայց ի՞նչով եք տարբերվում, սա վերջն էր, դեռ կինո եք նկարում, տեղից կինո ենք։ Չմտածեք, 19 տարեկան երեխեքին բերում եք ու վերջ։ Սա աշխարհը պիտի իմանա, որ ոչ մեկից բան մի պահանջեք, թուրքից, ձեր միջի թուրքից սկսեք։ Ձեզ է դիմում մայր, ում 19 տարեկան երեխուն բերեցին թուրքի ձեռքով սպանված։ Սուրեն Պապիկյան, կկարդաք ու մտածեք, 36 երեխա ո՞ւմ խնդիրն է։ Մենք դեռ կհանդիպենք»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ