05 10 2017

Սահմանը հատողների 23 տոկոսը դժգոհ է աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից

Սահմանը հատողների 23 տոկոսը դժգոհ է աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից

Եվրոպական սահմանային և ափային անվտանգության գործակալության FRONTEX հաճախորդների գոհունակության վերլուծության կենտրոնը Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ Բագրատաշենի ուղևորների շրջանակում անկախ հարցում է իրականացրել:

Համաձայն արդյունքների՝ սահմանը հատողների 77%-ը չափազանց գոհ է սահմանային կետի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից, 92%-ը բարձր է գնահատել անձնագրային/ճանապարհորդական փաստաթղթերի ստուգման համար ծախսված ժամանակի արագությունը: Հարցվածների 88%-ը սահմանահատման իրենց փորձը գնահատել է շատ դրական, 73%-ը գոհ է ենթակառուցվածքներից, 75%-ը՝ մաքրությունից, նույնքան մարդ գոհ է եղել անվտանգության ապահովման մակարդակից:

Նշանների, ցուցանակների առկայությունից և օգտակարությունից գոհ է եղել հարցվածների 65%-ը, լրացուցիչ տեղեկատվության մատչելիությունից՝ 80%-ը: Ուղևորների նկատմամբ սահմանային կետի աշխատակիցների վերաբերմունքից բավարարված է եղել հարցվածների 75%-ը, անձնագրային/ճանապարհորդական փաստաթղթերի վերահսկողության վերաբերյալ կանոնների և ընթացակարգերի հստակեցմամբ՝ 83%-ը:

Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ