28  09  2017

Խոշոր վթար՝ տրոլեյբուսի մասնակցությամբ. Կան վիրավորներ

Խոշոր վթար՝ տրոլեյբուսի մասնակցությամբ. Կան վիրավորներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.):

Նախնական տվյալներով կա 7 տուժած: Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ մասնագետների կողմից կատարվում են բոլոր անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները: Տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ