23 10 2024

Հարմարավետ, շքեղ, սպորտային․ տեղի ունեցավ նոր սերնդի «Տոյոտա Քեմրի»-ի շնորհանդեսը  



 

Տոյոտան թողարկել է ամենշատ վաճառվող մեքենաներից մեկի՝ «Քեմրի»-ի նոր մոդելը։ «Տոյոտա Քեմրի»-ն փորձարկելու համար «Տոյոտա Կովկաս» ընկերությունը Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր Վրաստանի Զուգդիդի քաղաք։ 8-րդ սերնդի շքեղ սեդանի փորձարկումը տեղի ունեցավ քաղաքային, գյուղական և Էնգուրի հիդրոէլեկտրակայան տանող բարձրադիր ճանապարհներին։

«Տոյոտա Քեմրի» նոր մոդելը բազմաթիվ նորամուծություններ ունի, հագեցած է կատարելագործված տեխնոլոգիաներով, որոնք մեքենան դարձնում են էլ ավելի հարմարավետ և հուսալի թե՛ քաղաքային, թե՛ արտաճանապարհային պայմաններում։

Փոփոխությունները զգալի են մեքենայի թե՛ սրահում, թե՛ արտաքինում՝ սկսած լուսարձակներից։ Անձրևի ու լույսի սենսորներ, ձայնամեկուսացում, 12.3 դյույմ մոնիտոր, տաքացվող և հովացվող նստելատեղեր, հարմարավետ սրահ։ Ընդհանրապես, նոր մոդելում հարմարավետության բազմաթիվ լուծումներ կան։ Մուլտիմեդիա JBL համակարգով և պրեմիում կարգի 9 բարձրախոսով մեքենան համալրված է նոր ձայնային օգնականով։

Անվտանգությունն ապահովելու համար կիրառվել է Toyota safety sense համակարգը, կանխարգելող անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը, արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգի շնորհիվ էլ մեքենան ինքնուրույն կանգ է առնում, երբ վարորդը որևէ ազդանշանի չի արձագանքում։ Մեքենան նաև ունի խաչմերուկի մասինզգուշացնող և երթևեկության գոտին փոխելիս աջակցող համակարգեր։

Ղեկը բազմաֆունկցիոնալ է, իսկ 4 համայնապատկերային տեսախցիկների շնորհիվ վարորդը միշտ վերահսկում է իրավիճակը։ Տեղեկատվական համակարգի էկրանի եռաչափ պատկերը ցույց է տալիս մեքենայի շրջակայքը 360 աստիճանի պրոյեկցիայում:

էլեկտրական կարգավորմամբ և հիշողության տարբերակներով Էրգոնոմիկ նոր նստատեղերը հագեցած են լրացուցիչ օդափոխության համակարգով և գոտկատեղի լրացուցիչ հենարանով, ինչը երկար ճանապարհներին թույ չեն տալիս մարմնին հոգնել:

2.5 լիտր շարժիչի ծավալով, 204 ձիաուժով Նոր սերնդի «Տոյոտա Քեմրի»-ն վարորդներին ներկայանում է, 4 նոր գույնով՝ մետալիկ, կարմիր, բրոնզ և մուգ կապույտ և միջին, բարձր, պրեմիում դասի մոդելներով։

Նոր սերնդի «Տոյոտա Քեմրին» հայաստանցի հաճախորդներին արդեն իսկ հասանելի է «Տոյոտա Երևան»-ի վաճառասրահում․ այն հրաշալի ընտրություն է վարորդների համար և կգոհացնի անգամ ամենախստապահանջ ուղևորներին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ