12 10 2024

Երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված հայոց մայրաքաղաքի 2806-ամյակին 

Երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված հայոց մայրաքաղաքի 2806-ամյակին 

 

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունեցել երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված Երևան քաղաքի հիմնադրման 2806-ամյակին: Ֆլեշմոբը կազմակերպել էր «Եվրասիա» ԻՀԿ-ն:

«Սա հայ երիտասարդների նվերն է մեր սիրելի Երևանին, և այս գեղեցիկ ակցիային մասնակցել է ավելի քան 1000 ուսանող»,- պատմում է «Եվրասիա» ՀԱՄ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը:

Այս տարի Հայաստանի մայրաքաղաքը դառնում է 2806 տարեկան, և այդ օրվա կապակցությամբ Ֆլեշմոբի մասնակիցները կանգնել են այդ թվին համապատասխան, ինչը հատկապես գեղեցիկ էր թռչնի թռիչքի բարձրությունից:  

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Արցախի տարբեր դպրոցների, քոլեջների, համալսարանների հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ: Արցախցի փոքրիկներն իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին մայրաքաղաք Երևանի 2806-րդ ամյակը։

«Եվրասիա» ՀԱՄ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը պատմել է, որ կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել ազգային ինքնության և ավանդական արժեքների պահպանման հարթակ:

«Այս ակցիան ցույց տվեց, թե ինչ մեծ թվով երիտասարդներ են պատրաստ մեզ հետ նույն ուղղությամբ գնալ», – եզրափակել է Բադալյանը:

Ֆլեշմոբի ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին «Անմար կրակի» հուշահամալիրի առջև:

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է հետխորհրդային տարածքում քաղաքացիների շահերի առաջխաղացման համար: Այն զբաղվում է երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների համար ծրագրերի իրականացմամբ, պրակտիկայի և բիզնես առաքելությունների անցկացմամբ, ինչպես նաև կրթական ճամբարներով և մեդիա սրահներով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ