15 08 2017

Զինծառայող Աբաս Սլոյանը ինքնասպան է եղել

Զինծառայող Աբաս Սլոյանը ինքնասպան է եղել

Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղում ժամկետային զինածառայող են կախված գտել: Ըստ նախնական տեղեկությունների՝ Աբաս Մամոյի Սլոյանը (ծնված 1998թ. ծնված) ինքնասպան է եղել: Տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, բայց այլ մանրամասներ այս պահին դեռևս պարզ չեն, կատարվում է քննություն:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս` զինծառայողների հարազատներից մեկի տանը:

Նշենք, որ նա 20 օր էր, ինչ զորակոչվել էր բանակ:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քննությամբ պարզվել է, որ Ա.Սլոյանը 2017թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 09:00-ից, ծառայության վայրն ինքնակամ թողել է և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։

Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ