«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր հանդիպեց Արցախի կառավարության անդամների, պատգամավորների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ:
«Իմ պատկերացմամբ՝ Արցախյան խնդիրը պետությունից պետք է տեղափոխեն մարդուն։ Արցախցիներն այսօր տանն են ու այստեղ են տանտիրոջ իրավունքով, օտար ու տարբեր լինելու զգացում չպետք է մտցվի, մեր ամբողջ ջանքերն ուղղված են լինելու սրանք վերացնելուն: Որևէ մեկը, ով արցախցիներին բաժանում է, նա ուրացող է՝ մեր ինքնության, մեր գոյության և այ պայքարի, որ ծվալվել է ողջ հայության կողմից: Այս բաժանարար գիծը պետք է քանդվի ամբողջությամբ»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը