09 05 2024

Մենք մեր Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին․ Բագրատ Սրբազան



Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի օրհներգի կատարմամբ:

Կատարումից հետո ներկաները սկսեցին վանկարկել՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հչեց տերունական աղոթքը:

Նա իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են,  Մայիսի 9-ը, մեր երբեմնի եռատոնը մեզնից գողացված ուրախությանմեջ այս պատվության ժամանակներում մենք միասին հավաքվել ենք վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ և ոչ ոք ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել:

Մենք Տավուշից ենք գալիս, Հայաստանի դարպասներից, պատվով ժողովրդից դեպի պատվով քույրեր ու եղբայրներ»:

Բագրատ Սրբազանը շնորհակալություն հայտնեց ժողովրդին, շարժումներին, անհատներին, կազմակերպություններին, լրագրողներին, որոնք իրենց աջակցությունը բերեցին այս գործընթացին:

«Մենք մեր Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին: Մեր շարժումը գույն չունի, բայց այն բոլոր գույների համադրությունն է: Իսկ այդ համադրությունը սպիտակն է՝ հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդը»,- ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ