04 12 2023

Սառցե հեքիաթը «Երևան պարկում» սկսվել է. ձմեռային ժամանցը համալրվել է նաև սահադաշտով



Ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին, քաղաքի ամենասիրելի վայրերից մեկում՝ «Երևան պարկում», ազդարարվեց ձմեռային սեզոնի բացումը: Այս տարի Ձմեռային սեզոնը կրում է «Սառցե հեքիաթ՝ վիշապի լեգենդը» անվանումը: Շոու ծրագրով վերաբացվեց նաև սահադաշտը՝ համալրելով ձմեռային ժամանցի տարբերակները:

«Երևան պարկի» տնօրեն Գագիկ Նուշիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ պարկում ձմեռային մասի համալրումը պայմանավորված է իրենց այցելուների պահանջով.

Ամեն օր հյուրերին սպասվում են ամանորյա շոուներ ու ներկայացումներ։ Ձմռանը գործելու են նաև բացօթյա ատրակցիոնները, ինչպես նաև սահադաշտը, բոլորի դեպքում կլինի մեկ տոմսի գաղափարը:

Ինչպես միշտ, այս տարի ևս Երևան պարկը ներառել է սոցիալական բաղադրիչ: Երևան պարկն Արցախից ընդունել է ավելի քան 1000 հյուր՝ երեխաներ և ծնողներ, տոմսն ու սնունդը անվճար, մինչև տարվա վերջ պատրաստվում է ընդունել ևս 1000 հյուր:

Նշենք, որ «Երևան պարկում» բացի բացօթյա ու փակօթյա ատրակցիոններ ու մեծ սահադաշտից, գործում են նաև Game Zone, Sweet factory, «Ամրոց» սրճարանը և ֆուդկորտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ