02 06 2017

Արտակարգ պատահար. 8 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ պատահար. 8 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները (նախնական տվյալներով 8 քաղաքացի) հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Նախնական տվյալներով 3 քաղաքացի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և 3 անչափահաս  քաղաքացի՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Նախնական տեղեկություններով՝ թիվ 23 ավտոբուսը կողաշրջվել է վարորդի ինքնազգացողության վատացման պատճառով:

 

Ավելի ուշ թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի հերթապահ բժիշկ Արտակ Օհանյանը հայտնել է, որ իրենց հիվանդանոց 18:21-ի դրությամբ միաժամանակ ընդունվել են վեց տուժածներ: Բոլոր հիվանդներն անցել են համապատասխան հետազոտություն: Տուժածներից մեկը 12 տարեկան երեխա է եղել, որն ունեցել է սրտխառնոց, գլխապտույտ, այսինքն ուղեղի ցնցման նշաններ ուներ: Նա առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է մասնագիտակցված  կենտրոն: Հինգ հիվանդներ, ովքեր ունեցել են միայն մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս են գրվել:

Ավտոբուսի վարորդի մոտ ախտորոշվել է հոնքի սալջարդ վերքեր: Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և դուրս է գրվել:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ